17:39   27-01-2021
Իրանի արտգործնախարարի տիկինն այցելել է Մատենադարան. լուսանկարներ
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Իրանի Հանրապետության ԱԳՆ տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի Ֆեյսբուքի էջից:
Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։
Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները։

Loading...