17:40   27-01-2021
Image Description
Ղազախստանն սկսել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը

Ղազախստանն սկսել Է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը՝ 90 հազար չափաբաժին ծավալով: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Մարատ Շորանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 1-ից Ղազախստանը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմամբ, որն արտադրվել Է Ռուսաստանում: Պլանավորվում Է, որ փետրվարի 15-ից պատվաստման գործընթացին կմիանա ռուսաստանյան այն պատվաստանյութը, որն արտադրվել Է Կարագանդայի դեղագործական համալիրի բազայի վրա:

Այս տարվա երկրորդ եռամսյակից պլանավորվում Է պատվաստման գործընթացին միացնել QazCovid-in հայրենական արտադրության պատրաստուկը, որն այժմ գտնվում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում: «Ղազախստանում սպասվում Է հետեւյալ պատվաստանյութերի մատակարարումն ու օգտագործումը. փետրվարի սկզբին ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը մինչեւ 20 հազար չափաբաժին ծավալով. առկա Է Ղազախստան միանվագ ներկրման ճանապարհով այս խմբաքանակի մատակարարման համաձայնություն ռուսական կողմի հետ, փետրվարի 15-ից կգրանցվի Կարագանդայի դեղագործական համալիրի արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը. արդեն սկսվել Է առաջին խմբաքանակի արտադրությունը մինչեւ 20 հազար չափաբաժին ծավալով, որը միասնական դիստրիբուտորի պահեստներ բեռնառաքման համար հասանելի կլինի փետրվարի 26-ից, իսկ այնուհետեւ՝ տարածաշրջաններ»,-ասել Է Շարոնովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...