18:25   27-01-2021
Ալիևը դարձավ աշխարհում միակ ղեկավարը, որը պատերազմ սանձազերծեց ժանտախտի ժամանակ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Թողնել մեկնաբանություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը քիչ առաջ ելույթ է ունեցել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: 

Իր խոսքում պատգամավորը մասնավորապես անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստանյութերի դերին, դրանց հասանելիությանը յուրաքանչյուրին:

Պատգամավորի խոսքով՝ պատվաստանյութը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին, ով ապրում է այս մոլորակի վրա: Կորոնավիրուսը, ըստ պատգամավորի, նոր հազարամյակի ժանտախտն է, որի դեմ անհրաժեշտ է պայքարել, ինչը, սակայն, չխանգարեց Ադրբեջանին ագրեսիվ պատերազմ սանձազերծել ԼՂ-ի դեմ, ռմբակոծել խաղաղ բնակչությանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասը ստիպված էր ռմբակոծություններից խուսափելու համար տեղավորվել ապաստարաններում։ Ի վերջո, Ալիևը դարձավ աշխարհում միակ ղեկավարը, որը պատերազմ սանձազերծեց այն պայմաններում, երբ ամբողջ մարդկությունը պայքարում էր կորոնավիրուսի դեմ»,- ասաց Վարդանյանը:

Loading...