Արարատի մարզի Վեդի քաղաքում բացվել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Արարատի մարզպետարանը՝ հունվարի 27-ին բացման արարողությանըներկա են եղել Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ:
Միջոցառման մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը: