18:43   28-01-2021
Մեր բանակի հաղթանակը ես տեսել եմ այս պատերազմում, բայց և ճաշակել եմ իմ բաժին պարտությունը
Թողնել մեկնաբանություն

Արցախում ես մեր բանակի հաղթանակը տեսել
եմ առյուծի պես մարտնչող մեր եղբայրների աչքերում: Հոգևորականների համար բնական հոգեվիճակ
է առաջնագծում լինելը, զինված ուժերի հոգևոր առաջնորդության ծառայությմաբ մեր հոգևոր
եղբայրները անսակարկ կերպով հոգևոր խնամք են տածել մեր զինվորներ հանդեպ՝ լինելով նրանց
համար և հայր, և եղբայր, պատերազմին հոգատարությունը կրկնապատկվեց: Արցախում երկու
գնդերեց զոհվեց, տասնյակ վիրավորներ ունենք, Հայր Մկրտչին էլ չենք կարողանում գտնել..
անհետ կորած է: Մենք շարունակում ենք մեր զոհված եղբայրների ընտանիքների կողքին լինել,
փորձել աջակցել ինչպես հոգեպես, այնպես էլ նյութապես. պիտի մխիթարեմ բոլորիս. մեր զոհված
հերոսների ընտանիքներում կգտնենք մեր ազգի իրական  նկարագիրը. իրենք հարազատների են կորցրել, բայց հավասարապես,
երբեմն էլ ավելի ցավում են հայրենիքի կորստի համար: Մեր անմահացած հերոսներից Վազգեն
Գրիգորյանի դստրիկն ասում է՝ ես որոշել եմ տանկիստ դառնալ՝ շարունակելու իմ հոր գործը:
Մենք մեր պետությունը որևէ մեկին չենք զիջելու. Եկեղեցին ինստիտուցիոնալ հիշողությամբ
պետականությունը պահպանելու, հայրենիքը պետության վերածելու ճանապարհն անցել է, այս
փորձությունն էլ կհաղթահարենք: 

Loading...