Պաշտոնյաների մի մասին թվում է, թե իրենց գործը միայն այս կամ այն առաջարկը մերժելն է՝ փոխարենը որևէ նոր բան չառաջարկելով: Վախվորած են, չեն ընդունում որևէ նոր ու համարձակ առաջարկ: Տեղավորվել են իրենց տաք ու հարմար կաբինետներում և «Կիկոսի մահի» օրինակով տեղում նստած մտածում են «Բա որ վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին...»: Մինչդեռ տնտեսությունը պահանջ ունի նոր առաջարկների, նոր մոդելների, զարգանալու նոր հնարավորության, որը թույլ չի տալիս այդ վախկոտների բանակը: Այդպիսի պաշտոնյաներին կասեի՝ պարոնա՛յք, եթե չեք հավանում մեր առաջարկած լուծումները, ապա այլընտրանք առաջարկեք ու ի վերջո գործ արեք: Հենց այդպիսի պաշտոնյաների հաշվին պետք է օպտիմալացվի պետական համակարգը: Գագիկ Մակարյանի հետ քննարկել ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթը՝ պետական համակարգի օպտիմալացման ու ռեսուրսների խնայողության մասին: