17:10   29-01-2021
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը մասնակցել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի նիստին
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 27-ին առցանց եղանակով անցկացվեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարի կոմիտեի նիստը՝   «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում»  խորագրի ներքո: Մասնակցում էին գործընկեր կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ փաստաբանների պալատից և այլն:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործունեության հաշվետվությունը, գործընկերների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկվել են առաջիկա անելիքները:

Գրում է News.am-ը:

Loading...