15:49   18-05-2016
Երբ մարդկանց սովորեցնում են «յոլա գնալ». «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Փողն ամեն ինչ չէ: «Կյանքի որակ» ասելով` միայն հարստությունը չէ, որ հասկանում ենք: 2005 թվականին հրապարակված ցուցանիշներով 111 երկրի մեջ Հայաստանը 85-րդն էր «Կյանքի որակի» մակարդակով: Ադրբեջանը 86-րդն էր՝ չնայած այդ երկրում միանշանակ ավելի բարձր է կենսամակարդակը: Պրակտիկայի մակարդակում վատատեսական ենք, իսկ կենացների մակարդակում՝ լավատես: Հայաստանում մարդը կարող է վատ ապրել, բայց կասի՝ «նորմալ», երբ հարցնես այդ մասին: Պետական մակարդակով մարդկանց սովորեցնում են «յոլա գնալ»՝ մոռանալով, որ պահի խնդիր լուծելը չի ապահովում զարգացում:«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրն է սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը:

Loading...