18:25   23-05-2016
Մենաշնորհն աչքի առաջ է, թփերում փնտրել պետք չէ. «Գերակա ոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Հիշու՞մ եք, երբ ժամանակին Հայաստանում բջջային կապի ոլորտում կար միայն մեկ օպերատոր՝ ԱրմենԹելը, աներևակայելի թանկ ծառայություններով: Այդ ժամանակ մեզ համոզում էին, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որ մեկից ավելի օպերատորի գործունեությունը պարզապես անիմաստ կլինի: Մինչդեռ փորձը ցույց տվեց, որ Հայաստանում կապի ոլորտում կարող է աշխատել ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ օպերատորը: Հիմա նույն պատճառով՝ շուկայի փոքր լինելով, արդարացվում են այլ ոլորտների մենաշնորհները: Ինչպե՞ս և ինչու՞ է պետք վերացնել մենաշնորհի որևէ դրսևորում. թեման քննարկել ենք տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ:

Loading...