19:07   02-02-2021
Առաջնորդ է նա, որ կապանքներից ազատվել է. չես կարող քո բեռով առաջնորդել մարդկանց
Թողնել մեկնաբանություն

Ավետյաց երկիրը ազատագրված ժողովրդի
վերջնահանգրվան ունենալու գաղափարն է. Իսրայելի ժողովրդի՝ եգիպտական գերությունից ազատվելու
 40 տարվա դեգերումները կարող են վերագրվել
բոլոր ազգերին, որ ազատության պայքարն են ընտրում, հայրենիքի ու պետականության ունենալու
նպատակով են ապրում: Ինչու 40 տարի. Ժամանակ էր պետք ազատվելու, մաքրվելու գերության
հիշողությունից. ազատությունը ազատագրվածին է վայել. ստրուկը չի կարող ազատությանը
տեր լինել: Երբ Մովսեսը առաջնորդելու պատվեր ստացավ, մերժեց Աստծուն՝ հիմնավորելով
լեզվի արատը. Իր այդ արատով լսելի չէր լինի մարդկանց. Մովսեսին օգնական նշանակվեց Ահարոնը:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի
մեկնությամբ՝
առաջնորդությունը պատասխանատվություն է. առաջնորդը նախ տեսլիքը պիտի ունենա՝ ուր
է տանում մարդկանց և հետո կապանքներից ու անցյալի բեռից ազատված լինի:

Loading...