Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է սոցիալական բունտ: Ընդունված իմաստով՝ ավելի շատ՝ ոչ, քան՝ այո: Հասարակությունը չի համարում իրեն մասնակիցն այն գործընթացի, որն իրականում հենց իրեն էլ վերաբերում է: Ցածր է թե՛ վստահության աստիճանը պետական մարմինների նկատմամբ, թե՛ մասնակցության աստիճանը: Հասարակությունը օտարված է պրոցեսներից, իսկ սոցիալական բունտ տեղի է ունենում մեկ այլ՝ առաջին հայացքից բունտի հետ կապ չունեցող ձևով՝ արտագաղթելով: Դա խռովքի արտահայտման այն ձևն է, երբ մարդը կյանքի որակի բարելավման ուղի է դարձնում իր ֆիզիկական բացակայությունը: