13:31   26-05-2016
Մենք «շառ» կլիենտ ենք. «Ապահովագրություն և ոչ միայն»
Թողնել մեկնաբանություն

Եթե հնարավոր լիներ ապահովագրել երկրները, ու մեր երկիրը գնար ապահովագրվելու՝ նրա վրա ապահովագրությունը շատ թանկ կնստեր: Հայաստանը դասական «շառ» կլիենտ է, որն ապահովագրման ենթակա ենթադրյալ ռիսկերը նվազեցնելու համար որևէ քայլ չի արել: Ասենք որևէ մեկը ուզում է ապահովագրել իր պահեստը և մեջի ապրանքը, բայց դարպասի վրա անգամ կողպեք չի դնում: Նման հաճախորդներից ապահովագրողները խուսափում են: Ցանկացած նորմալ երկրի բյուջեն արտահայտում է այդ երկրի գերակայությունները՝ ինչը կարևորում է, դրա վրա էլ շատ է ծախսում: Ադրբեջանի բյուջեից, օրինակ, հստակ երևում է, որ այդ երկրի գերակայությունը մեզ կուլ տալն է: Մեր երկրի բյուջեից երևում է, որ մեր գերակայությունը կուլ գնալն է՝ ընդ որում հնարավորինը սահուն:

Loading...