Գառնիում և Գողթում պայքարը միայն նոր է սկսվում. Քանի որ մեր երկրում ավելի հեշտ է հասնել պաշտոնյայի խոստմանը, քան դրա կատարմանը: Վարչապետը խոստացավ՝ Քաղցրաշենի ծրագիրը կասեցվում է, Գեղարդալճինը կքննարկվի: Քաղցրաշենինը կասեցվեց, իսկ Գեղարդալճի մասով համայնքի բնակիչների աչք է ջուր կտրեց, թե ով ու երբ է գալու իրենց հետ բանակցելու: Ո՛չ Գառնին, ո՛չ էլ Գողթը չեն պատրաստվում երկար սպասել: