14:14   05-02-2021
Թուրքիան ի վիճակի է ամբողջությամբ ծածկել հայկական շուկան. «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի հետ սահմանի, ճանապարհների բացման դեպքում լուրջ վտանգներ կարող են սպառնել թե մեր տնտեսությանը, թե ազգային անվտանգությանը: Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը առաջարկում է մի քանի գործողություն անհապաղ ձեռնարկել, սահմանների բացման դեպքում: Սա առնվազն կօգնի իջեցնել վտնագների սանդղակը:

Նախ մենք չպետք է թուրքերին հող և տարածք վաճառենք: Չպետք է Ցեղասպանության պահանջատիրությունը օրակարգից հանենք: Որևէ թուրք չպետք է այստեղ հանցագործություն անելու հնարավորթյուն ունենա: Եվ վերջապես՝ Հայաստանում հարկ վճարող և աշխատատեղ ստեղծող ընկերության շահը պետք է գերակա լինի յուրաքանչյուր ներդրողի, յուրաքանչյուր այլ գործարարի շահից: Եվ երբեք պետք չէ մոռանալ Թուրքիան Ցեղասպանություն գործած, Արցախյան պատերազմի անմիջական մասնակից, մեզ թշնամի երկիր է:

Loading...