18:38   06-02-2021
Իրանը գործարկել է զարգացած շարժական հրթիռների արտադրական գիծ
Թողնել մեկնաբանություն

Իրանում բացվել են շարժական հրթիռների մշակման արտադրական գծեր, ինչպես նաեւ կարծր վառելիքի արտադրության կենտրոն, հայտնում է Mehr-ը:

Երկու նախագծերի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի եւ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիի ներկայությամբ:

Նշված նախագծերը ուսից արձակվող ժամանակակից հրթիռների սերիական արտադրության, ինչպես նաեւ կարծր վառելիքի արտադրության կենտրոններ են ցամաքային ուժերի հրթիռների կարիքները բավարարելու համար:

Loading...