Ի ցույց բոլորին ապրելու տենդենցը հոգեբանական բարդույթ է և բնորոշ չէ ինքնահաստատված մարդկանց ու պետություններին: Բնավորության սոցիալական տիպերից մեզանում գերակշռում է շուկայականը կամ սպառողականը: Երբ ապառիկով գնում են ամենաշքեղ հեռախոսը, երբ հարսանիք անելու համար վարկ են վերցնում, ու երբեմն էլ բաժանությունն ավելի շուտ է վրա հասնում, քան կհասցնեին մարել վարկը. մի կողմից սա հայի մշտական ցանկությունն է՝ արժանապատիվ կենցաղ ունենալու: Երբ նպատակը խելամիտ է, միջոցը կարող է արդարացվել, սակայն անազնիվ նպատակը չի արդարացնում միջոցները: Ընդ որում, մեզանում սպառողական մշակույթ են կրում ոչ միայն առանձին մարդիկ, այլև իշխանական էլիտան: Հինգ միլիարդի շեմը հատած պետական պարտքի զգալի մասը ևս սպառողական է: «Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: