Համաշխարհային տնտեսության լանդշաֆտը փոխվել է, արդյունաբերական հեղաշրջմանը հաջորդեց տեխնոլոգիականը: Հիմա կա նոր իրականություն. նավթի փոխարեն գերիշխող են դառնում վերականգնվող էներգիայի աղբյուրները, աշխարհը դառնում է թվային: Ըստ հաշվարկի, առանց մարդու միջամտության՝ միայն համակարգչի կողմից ղեկավարվող ակտիվները 2020 թվականին կկազմեն 450 մլրդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար՝ 2015 թվականին նույն ցուցանիշը ընդամենը 20 մլրդ էր: 21-րդ դարում վերանում են արտադրության ավանդական տեխնոլոգիաները, օրինակ, GE Aviation ընկերությունն արդեն 3D տպիչով դետալներ է ստեղծում ռեակտիվ շարժիչների համար: Համաշխարհային տնտեսության զարգացման տենդեցների մասին զրուցել ենք տնտեսագետ Գոռ Ծառուկյանի հետ: