Աղքատ` հպարտ, հարուստ` գող: Ազգային մենթալիտետի այս երկու կարծրատիպերն են մեծապես մեղավոր այն բանում, որ մեր աղքատության մակարդակը գնալով ավելանում է: Մարդիկ ցանկանում են, որ իրենց արտերկրում ապրող բարեկամները օգնեն իրենց չլինել աղքատ, կամ իրենք դառնան արտերկրում ապրող բարեկամ: Աղքատության ավեի վատ աստիճանի բախվելիս հայը ոչ թե մտածում է վիճակի փոփոխության ելքերի, այլ ստեղծված իրվիճակին ադապտացվելու մասին, ինչը թույլ է տալիս իշխանություններին մտածել, որ ժողովուրդը դեռ ավելին կարող է տանել: Ի՞նչ է իրականում նշանակում «աշխատանք չկա» արտահայությունը հայերիս համար, ինչու՞ ենք մենք որդեգրել աղքատի հոգեբանությունը , ինչի՞ կարող է այն հանգեցնել, և, վերջապես, ինչպես խուսափել աղքատությունից: Այս և այլ հարցերի պատասխանները` այս թողարկման առանցքում: