12:25   12-02-2021
Այն, ինչ չի սովորեցնում հաղթանակը, պիտի սովորեցնի պարտությունը. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Բաբայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Աշխահում ցնցումային և ճգնաժամային իրադարձությունները ուղեկցվում են մշակույթի մեջ փոփոխություններով:
Պարտությունները ավարտ չեն՝ Գերմանիան պարտությունից հետո 300 տիկնիկային թատրոններ հիմնեց՝ երեխաներին կյանք վերադարձնելու համար. նշում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Մեզ պետք է նույնը։ Տիկնիկային թատրոնն էլ լեփ լեցուն է այսօր։ Վերջին 6֊7 տարվա ընթացքում սա առաջին անգամ էր։
Այսօրվա ձեռքբերածը արդյունք է այն բանի, որ 2018 թվականին առաջնայինը անհատին մերժելն էր, բայց պետք էր հեռացնել այդ անհատի ձևավորած համակարգը։ Հայաստանում չկա հավասարակշռված պետական մեխանիզմ։
Ռուբեն Բաբայանի կարծում է՝ պետք է ստեղծել համակարգ և անհատին ընտրել որպես այդ համակարգի ղեկավար։
Մենք պետք է գիտակցենք՝ ինչ չսովորեցինք հաղթանակած ժամանակներում, պետք է սովորել հիմա, երբ պարտվել ենք։

Loading...