15:20   08-06-2016
Սայլակն անշարժ չէ. հաշմանդամությունն ու սպորտը. «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Օրենսդրորեն հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով իրավունք ունեն մասնակցելու սպորտային միջոցառումներին: Իսկ ինչպե՞ս է օրենքը թղթից կյանքի կոչվում: Իրականության մեջ հաշմանդամային սպորտին տրամադրվում է 200 անգամ ավելի քիչ գումար, քան ոչ հաշմանդամային սպորտին: Մարզադպրոցները 100 տոկոսով ոչ մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար. ընդհանրապես մտածված չէ, թե ինչպես կարող են նրանք առնչվել առողջ ապրելակերպին: Պետական միջոցներից տրամադրվող 3 միլիոն դրամը ծայրը ծայրին կցելով` հնարավոր է դառնում միայն կազմակերպել հաշմանդամների սպորտի հանրապետական փառատոնը:

Loading...