Մեր գիտակցության մեջ ինքնիշխանությունն ասոցացվում է սահմանների անվտանգության, տարածքային ամբողջականության հետ: Ժողովուրդը պատրաստ է զիջել սոցիալական խնդիրների լուծումը՝ հանուն ինքնիշխանության: Մարդիկ թողնելով ընտանիքը,աշխատանքը, չիմանալով հետ կգան, թե ոչ գնում էին սահման: Նրանք զիջեցին սոցիալական խնդիրն ու գնացին ինքնիշխանության խնդիր լուծելու: Բայց խնդիր կա շրջանակը մեծացնելու, որ ինքնիշխանություն ասվածը չասոցացվի միայն սահմանի հետ, տարածվի նաև մյուս ոլորտների վրա: