Տպավորություն է, որ իշխանությունները սկսել են մտածել ոչ թե «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ, այլ անգամ մեր օրերում: Երբ պատերազմի ժամանակ երկիրը մնում է շրջափակման մեջ, չի լինում դրամի մուտք ու ելք, պետք է լինի այլ ռեսուրս՝ գոյատևելու համար: Այդպես Ռուսաստանը ժամանակին փրկվեց գերշահագործելով իր ոսկու հանքերը: Եթե լինի պատերազմ,շրջափակման մեջ գտնվող Հայաստանը չի ունենալու որևէ ռեսուրս, որը կկարողանա վաճառել պարենային և ռազմական անվտագնության համար առաջին անհրաժեշտության մթերք գնելու համար: Եվ սա այն պարագայում, երբ մենք ունենք տասնյակ ոսկու հանքեր: