12:39   15-02-2021
Քրիստոնյա համշենցի նշանավոր երաժիշտներն ու նվագարաններ պատրաստողները. «Համշենական զրուցարան»
Թողնել մեկնաբանություն

19-րդ դարում և 20-րդ դարասկզբին Տրապիզոնի
նահանգից Սև ծովի հյուսիսային ափեր՝ Աբխազիա և ներկայիս Կրասնոդարի երկրամասի տարածք
գաղթած համշենահայերը պահպանեցին իրենց ավանդական քեմենչեն ու քեմոնան, փայտե փողային
նվագարանները՝ բորուն, զուռնան, ջուրան, դիգը (պարկապզուկ), դուդուգը, ղավալը (մեծ
սրինգ), եղջերափողի տարատեսակ բորոզոնը, նաև մեծ դհոլը՝ դավուլը: Հաղորդաշարի հեղինակ,
համշենագետ Սերգեյ Վարդանյանն իր ուսումնասիրությունների ընթացքում բազմիցս հանդիպել
է համշենցի նշանավոր երաժիշտների և նվագարաններ պատրաստողների, որոնց մի մասին անդրադրաձել
է հաղորդման ժամանակ: Սպարտակ Սագարյանի (Տուապսե) կատարմամբ  կլսեք նաև «Թրթռուկ» պարեղանակը:

Loading...