13:08   15-02-2021
Հայաստան-Սփյուռք կապը նոր ձևաչափ մեր տնտեսության համար. «Թարմ ուղեղով»՝ Կարեն Ադոնցի հետ
Թողնել մեկնաբանություն

2021թվականին Հայաատանը թողարկել է եվրոբոնդ՝ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ։
Այս անգամ աննախադեպ՝ 750 մլն դոլար արժողությամբ։ Եվրոբոնդի նվազագույն չափը 50 մլն դոլարն է, նշում է տնտեսագետ Կարեն Ադոնցը, իսկ թե որքան է թողարկում երկիրը՝ կախված է պահանջարկից։
Պարտատոմսի այս տեսակը, հավանաբար, կօգտագործվի երկու նպատակով։ Առաջինը՝ բյուջեի պակասորդի համալրում, մնացած մասը կծառայի հետագայում երկրում ֆորսմաժորային իրավիճակների համար։
Այսօր Հայաատանի խնայողություննորի մակարդակը նվազել է մինչև 10% և ավելի։ Կարեն Ադոնցը պարզաբանում է՝ վերջին 10 տարիների ընթացքում գործել է մեկ մեխանիզմ, ըստ որի, տնտեսությունը անկում է ապրել, և դրան հաջորդել է պետական պարտքի նոր ավելացումը։
Ներայացնելով, թե երկիը տնտեսական աճ է գրանցում, դա արվում է արտաքին պարտք կուտակելու հաշվին։
Արդեն ՀՀ-ի արտաքին պարտքը մոտեցել է 9 մլրդ դոլարի, որից 15%֊ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը։ Վերջինս վառ օրինակ է՝ ՀՀ֊ն վերածվում է ագրարային պետության։


Loading...