17:47   16-02-2021
$125 մլն շուկայական արժեք. «Krisp»-ն իր 100 հոգանոց աշխատակազմով 228 մլն դրամ հարկ է վճարում. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

2020 թվականի տվյալներով «Krisp» ՏՏ ընկերությունը Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցանկում 704-րդն է՝ վճարելով 228 մլն դրամ հարկ: «Krisp»-ի շուկայական արժեքն արդեն գերազանցել է 125 մլն դոլարը, նպատակակետը 1 մլրդ-ն է:

Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով մոտ 100 հոգանոց կազմակերպության ամենամեծ խնդիրը կադրերի հարցն է. ընկերությունն այս տարի նպատակ ունի թիմը համալրել ևս 75 աշխատակցով:

Հայկական ՏՏ ոլորտի տնտեսաիրավական խնդիրների մասին պատմող IT Armenia հաղորդաշարի առաջին թողարկման հյուրը «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանն է:

Loading...