14:57   17-02-2021
Հայ-թուրքական հարաբերություններում սայլը տեղից շարժվեց. հակառակ ուղղությամբ. «Կիսալուսնի մայրամուտը»

Հունաստանը հակաթուրքական ֆորում անցկացրեց՝
Կիպրոսի, Բահրեյնի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի
մասնակցությամբ: Ֆորումի նպատակի ձևակերպումը հստակ էր՝ հակազդել Թուրքիայի ծավալապաշտական
ձգտումներին, սադրանքներին: Հայաստանը ոչ միայն չէր մասնակցում այս ֆորումին, այլ նաև
արտգործնախարարի շուրթերով ակնարկում էր հայ-թուրքական սահամնի բացման ակնկալիքի մասին՝
Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու: Նախարարի նան հայտարարությունն
առավելապես Թուրքիային էր ուղղված. մենք պատրաստ ենք եղբայրություն անելու. Թուրքիան
հայերին երբեք եղբոր պես չի ընդունի, անգամ փոքր եղբոր, լավագույն դեպքում՝ ստրուկի: 

Loading...