16:30   18-02-2021
Մեղրիում միջանցք լինելու է. Դրա վտանգն անհնար է գերագնահատել «Հարևաններ»

Հայաստանի ԱԳՆ-ից նշել են, որ նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության մեջ չկա միջանցք բառը: Ստացվում է, որ այդ մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանն արդեն երրորդ խոշոր երկրների հետ ակտիվորեն քննարկում են այսպես կոչված  «Նախիջևանի միջանցքը», որը բնականաբար առանց Մեղրիի չի կարող գործել: 

Ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի, որքան էլ փորձենք հղում անել թղթում բառի բացակայությանը, արտաքին փաստերը ցույց են տալիս հակառակը: Մեղրիի միջանցք լինելու է: Այն իր հետ բերելու է անգերագնահատելի վտանգներ Հայաստանի Հանրապետության գոյության և ինքնիշխանության համար: 


Loading...