Դուք ունեցել եք ավանդ Խնայբանկում և տեղեկացել եք, որ կա ավանդների փոխհատուցման ծրագիր, ուրեմն արդեն բախվել եք մի շարք հարցերի: Ո՞վ և ի՞նչ չափով կարող է ստանալ ավանդի փոխհատուցում: Ինչո՞ւ մարդու մահից հետո փոխհատուցումը չեն ստանում նրա ժառանգները: Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր. ինչո՞ւ փոխհատուցում, այլ ոչ` վերադարձ: Բոլոր խութերն ու անհասկանալի հարցերի պարզաբանումները՝ այս թողարկման ընթացքում:«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: