17:14   23-06-2016
Գյուղատնտես թռչունները` 5 պատճառ նրանց խնայելու համար. «Կենսոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Պատուհանագոգին ճնճղուկների համար հացի փշուր դնելը բավարար չէ թռչնատեսակների պահպանության համար: Եթե ամբողջ Եվրոպայում հաշվվում է 900-ից ավելի թռչնատեսակ, ապա միայն Հայաստանում կա 351 տեսակ: Մեզանից շատերը չգիտեն ոչ միայն այս մասին, այլև այն մասին, որ հայկական թռչնաշխարհի պահպանությունը ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է գյուղատնտեսության, քաղաքային էկոլոգիայի և համաշխարհային թռչնաշխարհի բազմազանության պատշանության տեսանկյունից:Ինչպես կվնասի Ամուլսարի հանքի շահագործումը Կարմիր գրքում գրանցված հայկական թռչնատեսակների գոյությանը, ինչու է բնակիչներին հուզում ագռավների թվաքանակը, ինչ կապ կա անհետացող թռչնատեսակների և գյուղատնտեսության մեջ տարածոււմ գտնող միջատների միջև: Հայկական թռչնաշխարհը` այս հաղորդման առանցքում:

Loading...