Տարբեր լեզուներով առած-ասացվածքներն
ու հանելուկները նրանց ստեղծող ժողովուրդների դարավոր փորձի ու իմաստության, նաև երևակայության
և հնարամտության վկայություններն են: Ցավոք, կրոնափոխ համշենահայերի առած-ասացվածքներն
ու հանելուկները ժամանակին չեն գրառվել և դուրս են մնացել հայերեն համապատասխան ժողովածուներից:
Հաղորդաշարի հեղինակ, հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է Կենտրոնական
Ասիայում և Թուրքիայում ապրող կրոնափոխ համշենահայերից տարիների ընթացքում իր հավաքած
մի քանի տասնյակ առած-ասացվածքներն ու հանելուկները: