09:53   23-02-2021
Ճապոնիայի վարչապետը «միայնակության նախարար» է նշանակել
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի վարչապետը «միայնակության նախարար» է նշանակել՝ ի պատասխան վերջին շրջանում ինքնասպանությունների աճի:

Ըստ The Japan Times-ի՝ վարչապետ Յոսիխիդե Սուգան պաշտոնը ստեղծել է փետրվարի սկզբին: Տետսուշի Սակամոտոն կստանձնի միայնակության նախարարի պարտականությունները, ինչպես նաեւ կզբաղվի երկրում ծնելիության մակարդակի կրճատման խնդրով ու տարածաշրջանային տնտեսության հարցերով:

Ըստ ոստիկանության ազգային գործակալության տվյալների՝ 2020-ին 20 919 մարդ ինքնասպան է եղել, ինչը 750-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, եւ սա 11 տարվա ընթացքում ինքնասպանությունների առաջին անընդմեջ աճն է: Ըստ թերթի, երեւույթն առավել նկատելի է կանանց եւ երիտասարդների շրջանում:

Գրում է News.am -ը:

Loading...