09:58   23-02-2021
Բլինկենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ համագործակցել ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության հարցում
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ խոսելով Ժնևում զինաթափման խորհրդաժողովի մասնակիցների հետ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանին ներգրավել ռազմավարական կայունության բանակցություններում՝ զենքի վերահսկման և առաջացող (անվտանգության) խնդիրների վերաբերյալ»,- ասել է Բլինկենը:

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ` տիեզերքում վարքի նորմերի մշակման հարցում:

Գրում է 1in.am -ը:


Loading...