10:47   23-02-2021
Չինաստանն Իրան կուղարկի կորոնավիրուսի դեմ 250 հազար դեղաչափ պատվաստանյութ
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ չինական Սինոֆարմ պատվաստանյութի շուրջ 250.000 դոզա պատրաստ է՝ ուղարկվելու Իրան՝ Պեկինում Իրանի դեսպանության հետ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է INA-ն:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի ցանկանում հարցի մասին խոսել նախքան տեխնիկական մանրամասների հրապարակումը՝ հավելելով, որ չափաբաժինները Չինաստանի կառավարությունը նվիրել է Իրանին, և դրանք չվերթով կուղարկվեն Իրան:

Խոսնակն ասել է, որ կոնկրետ օրը հայտնի կդառնա Պեկինում Իրանի դեսպանատան հետ համաձայնեցված նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուն պես:

Գրում է 1in.am -ը:

Loading...