13:00   23-02-2021
Եթե Իրանը ցանկանա միջուկային զենք ունենալ, ապա կունենա. Ալի Խամենեի
Թողնել մեկնաբանություն

Եթե Իրանը ցանկանա միջուկային զենք ունենալ, ապա կունենա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ Թեհրանին առաջարկելով ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոսի: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միջուկային գործարքի վերաբերյալ չի փոխվել: Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանին չեն վախեցնում միջազգային ճնշումները, դրանք կկիրառեն եվրոպացի՞ գործընկերները, թե՞ ամերիկյան կողմը, հատկապես որ, Միացյալ Նահանգները միջուկային համաձայնագրի կողմ չէ:

Խամենեին նշել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Իրանին, եթե երկիրը ցանկանա միջուկային զենք ստեղծել:

Loading...