13:09   23-02-2021
Արցախում ռուսերենի պաշտոնական կարգավիճակը նոր բեռ է Ռուսաստանի համար. «Թարմ ուղեղով»` Ազատ Արշակյանի հետ

33 տարի առաջ փողոցները լի էին մարդկանցով։ Արցախահայությունը ուներ մեկ պահանջ՝ միավորել Արցախը Մայր Հայաատանին։ Փետրվարի 20֊ին Արցախյան շարժման նույն օրը Երևանում նորից ցույցեր են՝ հանուն կորսված հայրենիքի։
Ինչը՞ խանգարեց Արցախ֊Հայաստան լիարժեք միացմանը։ Այս և ետպատերազմյան Հայաստանի իրավիճակի մասին իր տեսակետն է ներկայացնում գերագույն խորհրդի պատագամավոր Ազատ Արաշկյանը։
Քաղաքական գործիչը ընդգծում է՝ ժամանակին Ազգերի լիգայի կողմից Արցախը Հայաստանի մաս էր համարվում, այնինչ Ադրբեջանի մասին կար հստակ մեկ կարծիք՝ զավթիչ և ագրեսոր պետություն։
Իսկ Հայաստանի հետ կապերը ձևավորվում էին մեկ նախադասությամբ՝ Արցախի չլուծված հարց։ Միջազգային հարաբերություններում արձանագրված էր՝ ՀՀ֊Ն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է։
Այսօր էլ հստակ է՝ Արցախ-Հայաստան անվտանգության համակարգը մեկն է՝ մեկ ամուր պարան։ Եվ մենք պիտի պահենք այդ կապը՝ չկորցնելով 4000 տարի առաջ մեզ ժառանգածը։

Loading...