Համաշխարհային Dell ընկերության «vmware» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 2011 թվականին գնվեց ոչ միայն Հայաստանի այլև աշխարհի համար աննախադեպ գնով՝ 100 մլն դոլարով։ Այսօր կազմակերպության կապիտալը գնահատվում է մոտ 60 մլրդ դոլար, ավելին՝ անցյալ տարվա տվյալներով կազմակերպության շրջանառությունը մոտենում է Հայաստանի ՀՆԱ-ին՝ կազմելով՝ 10․2 մլրդ դոլար, իսկ անցած հարկային տարվա տվյալով վճարվել է 1 մլրդ դրամ հարկ։
«vmware»-ի ինժեներական գծով տնօրեն Խաչիկ Նազարյանի խոսքով սեփական փորձը ցույց տվեց՝ Հայաստանում հնարավոր է ընդլայնվել. ծախսերն ընդունելի են, իսկ տարածաշրջանի հետ կապվող բարդությունները՝ միֆ։ Չնայած որակյալ կադրերի պակասին հայկական ՏՏ ոլորտում խնդիրները սպեցիֆիկ չեն, ավելին՝ հաղթահարելի են։
«IT Armenia» հաղորդաշարը հյուրընկալել է «vmware» կազմակերպության ինժեներական գծով տնօրեն Խաչիկ Նազարյանին։