Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: