13:55   23-02-2021
Քաղավիացիայի կոմիտեն չի ստացել ինքնաթիռի առևանգման մասին պաշտոնապես հաստատված տեղեկատվություն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է Boeing 737 օդանավի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկություններին:

«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:

Loading...