14:25   23-02-2021
Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում։

«Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի:

Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Loading...