09:58   24-02-2021
Բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը. Նիկոլ Փաշինյանը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ապաշրջափակման գործում շահագրգիռ են բոլոր պետությունները: Այդ մասին վարչապետը նշել է Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոմունիկացիաների բացման խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է:

Loading...