11:37   24-02-2021
Կատարի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները հանդիպել են հարաբերությունների կարգավորման համաձայնագրի կնքման պահից առաջին անգամ
Թողնել մեկնաբանություն

Կատարի եւ Եգիպտոսի պատվիրակությունները հանդիպել են հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի կնքման պահից առաջին անգամ, հաղորդում է AP-ը:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը պայմանավորվել են հունվարին Ալ-Ուլայում գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են կարգավորել Դոհայի հետ դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը, որի հետ խզել էին հարաբերությունները 2017 թվականին՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Կատարը հերքում է մեղադրանքները:

Նախօրեին Կատարի պատվիրակությունը հանդիպել է ԱՄԷ-ի պատվիրակության հետ առաջին երկկողմ բանակցությունների համար:

Համաձայնագրի կնքումից հետո Կատարի եւ 4 պետությունների միջեւ վերականգնվել է ավիահաղորդակցությունը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...