Կապիտոլիումի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաները Պենտագոնին են մեղադրել ձախողումների համար, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին թույլ տվեցին գրոհել Պենտագոնի շենքը, գրում է Politico-ն:
Հունվարի 6-ի հարձակման համար պատասխանատու չորս անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել են «Կոնգրեսի վրա համակարգված ռազմական ոճով հարձակմանը» պատրաստ չլինելու մեջ: Սենատում նրանց ցուցմունքները բացահայտել են հակասական պատվերների խճճված կծիկը, բաց թողնված զանգերն ու բյուրոկրատական քաշքշուկները: Սակայն նրանք բոլորը համաձայնել են երկու կարեւոր կետի շուրջ` Պենտագոնի ազգային գվարդիայի դանդաղ մոտեցման եւ դաշնային հետախուզական գործակալությունների կողմից հարձակման մասին բավարար նախազգուշացումներ չանելու:
Ելույթ ունենալով Սենատի երկու հանձնաժողովների առջեւ` Կապիտոլիումի ոստիկանության նախկին պետ Սթիվեն Սենդն ասել է, որ հունվարի 6-ին Պենտագոնը ժամանակ էր ձգում նույնիսկ այն բանից հետո, երբ իրավապահ մարմիններն աղաչում էին լրացուցիչ օգնություն ցուցաբերել: Արդեն այդ ժամանակ ապստամբները մոտակայքում երկու պայթուցիկ էին տեղադրել, ներխուժել էին Կապիտոլիում եւ մահակներով ու այլ զենքերով ծեծել էին ոստիկաններին:
Սանդը եւ Կալիֆորնիայի ոստիկանապետի պաշտոնակատար Ռոբերտ Քոնթին սենատորներին պատմել են հեռախոսային կոնֆերանսի մասին, որի ժամանակ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-լեյտենանտ Ուոլթեր Փիաթն ասել է, որ խորհուրդ չի տալիս ներգրավել Ազգային գվարդիային` վախենալով զինված ուժերի «օպտիկայից» Կապիտոլիումի դիմաց: Նրանց խոսքով` իրենք Փիաթին հայտնել են, որ իրենց սպաները, արդեն շրջապատված եւ ծեծված, հուսահատ օգնության կարիք ունեն:
«Այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Փիաթը հայտարարեց, որ պատրաստվում է կատարել խնդրանքը Պենտագոնի հրամանատարական շղթայի միջոցով: Գրեթե երկու ժամ անց մենք դեռ Պենտագոնից ազգային գվարդիայի ներգրավման թույլտվություն չստացանք»,- պատմել է Սանդը, ով թոշակի անցավ անկարգություններից հետո: