Saudi Arabian Military Industries (SAMI) ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ամերիկյան Lockheed Martin-ի հետ համատեղ ձեռնարկության ստեղծման մասին` թագավորության «պաշտպանողականության» բարձրացման համար, հայտնում է MEM-ը:
SAMI ընկերությունը, որը պատկանում է Սաուդյան Արաբիայի Պետական ներդրումային ֆոնդին (PIF), հայտնել է, որ իրեն է պատկանում ձեռնարկության 51 տոկոսը` հավելելով, որ այն նպատակ ունի «զարգացնել տեղայնացված կարողությունները` տեխնոլոգիաների եւ գիտելիքների փոխանցման, ինչպես նաեւ սաուդցի աշխատողներին` Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համար արտադրանքի արտադրության եւ դրանց ծառայություններ մատուցելու ուսուցման միջոցով:
Մինչ Սաուդյան Արաբիան շարունակում է զենքի համաշխարհային խոշոր ներկրողը մնալ, մի շարք արեւմտյան երկրներ վերջին տարիներին դադարեցրել են զենքի վաճառքը Ռիադին` Եմենում պատերազմին դրա մասնակցության պատճառով: