13:32   24-02-2021
Image Description
Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական հարաբերությունների 29-ամյակի առթիվ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս հիշարժան տարեթվի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում են շատ ֆրանսիացիներ և հայեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Լաքոտը, ով 2017 թվականից դիվանագիտական ծառայություն է իրականացնում Հայաստանում:

Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը:

Loading...