13:42   24-02-2021
Կենդանիներին պատվաստողների ուսուցման ծրագիրը կօգնի լրացնել մասնագետների պակասը. ուսուցումն է սկսել 2-րդ խումբը
Թողնել մեկնաբանություն

«Կենդանիների պատվաստող»  (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը շարունակվում է, տեսական և գործնական դասընթացներին է մասնակցում արդեն երկրորդ խումբը: Դասընթացների ավարտին մասնակիցները քննությունը հաջող հանձնելուց հետո կստանան հավաստագիր՝ գյուղատնտեսական կենդանիներին պատվաստողի որակավորում: Սա կօգնի լրացնել հանրապետությունում մասնագետների պակասը:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դասընթացների տեսական մասն անցկացնող, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանի խոսքով՝ ներկայում ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում համայնքային անասնաբույժները շատ քիչ են և չեն հասցնում Հայաստանի բոլոր համայնքները սպասարկել, երբեմն մի անասնաբույժը մի քանի համայնք է սպասարկում, ինչից աշխատանքի արդյունավետութունը նվազում է: «Վակցինատորները, այսպես ասած, անասաբույժների օգնականներ են, չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, բայց ունեն տարրական գիտելիքներ՝ պատվաստում, արյունառություն անելու: Վակցինատորներն օգնում են լրացնելու անասնաբույժների բացը, վերահսկելու համաճարակային վիճակը»,-ասում է Մկրտչյանը:

Loading...