13:47   24-02-2021
Մեծ Բրիտանիան, ԳԴՀ-ն և Ֆրանսիան մեղադրել են Իրանին միջուկային գործարքը խախտելու մեջ
Թողնել մեկնաբանություն

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ Իրանը խախտել է միջուկային գործարքի իր պարտավորությունները՝ դադարեցնելով լրացուցիչ արձանագրության իրագործումը:

Երկրները նաև ափսոսանք են հայտնել, որ Իրանը կասեցրել է JCPOA- ի շրջանակներում լրացուցիչ արձանագրությունը և այլ միջոցառումներ:

«Իրանի կողմից ձեռնարկված քայլերը ներկայացնում են նրա պարտավորությունների ևս մեկ խախտում, ինչը էապես նվազեցնում է ՄԱԳԱՏԷ-ի կարողությունները` վերահսկելու երաշխիքների պահպանումը», – ասվում է երկրների հայտարարության մեջ:

Loading...