17:28   28-06-2016
«Նա արդեն դարձել էր իսկական, «անուղղելի» զինվորական…»: Ջավախքի նորօրյա արծիվները. Հայկ Թորոյան. «Երկիր Զաբախա»
Թողնել մեկնաբանություն

Հեռու և մութ հին սարերում,
Պայծառ լույսով մի աննման մոմ էր վառվում,
Մութը տեսավ ու նախանձեց,
Շատ չարացավ,
Կանչեց քամուն, ընկերացան,
Ու միասին տապալեցին մոմը պայծառ…
Եվ այն ընկավ այդ դավադիր փոթորիկից,
Ու մարմինը մաս-մաս դարձավ:
Սակայն լույսը թռավ, ճախրեց,
Բարու անմար լույսին ձուլվեց…
Վահան Թորոյան
2016 ապրիլյան քառօրյա լայնածավալ մարտերը մի շարք երիտասարդ սպաների համար վերջինը դարձան:  Կյանքի 3-րդ տասնամյակը նոր բոլորած մայոր Հայկ Թորոյանը, ով զենքով բեռնված մեքենայով շտապում էր Մատաղիսի զորամասից դեպի դիրքեր, այդպես էլ չհասավ ընկերներին: Թշնամու դարանակալած խմբի անդամները, հարձակվելով մեքենայի վրա, հենց առաջին րոպեներին սպանել են վարորդին, իսկ քաջարի մայորը մինչև վերջին փամփուշտը պայքարել է, և հակառակորդի զինվորները կարողացել են մոտենալ մեքենային միայն այն ժամանակ, երբ Թորոյանը բարձրացել է լիցքավորելու դատարկված փամփշտակալը:
Քչախոս, անսահման համեստ, զենքի արվեստին խորությամբ տիրապետող, բաազմակողմանի զարգացած, բարի ու նպատակասլաց սպայի՝ մայոր Հայկ Թորոյանի արմատների, մանկության ու երիտասարդական տարիների մասին զրուցում ենք հերոսի հոր՝  մասնագիտությամբ քիմիկոս Վահան Թորոյանի հետ:  

Loading...