13:50   24-02-2021
Image Description
ԲԴԽ-ն 2019-2020 թթ. 20 դատավորի կարգապահական պատասխանատվության է ենթարկել. 2 դատավորի լիազորություն դադարեցվել է
Թողնել մեկնաբանություն

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) գործունեության շրջանակներում 2019 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը ներառյալ ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների առնչությամբ ընդունված որոշումները։ Նշյալ ժամանակահատվածում ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 30 միջնորդություն է ստացել։

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականություն են ցուցաբերում պետական մարմինները, քանզի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների ուղիղ կեսը նախաձեռնվել է վերջիներիս հաղորդումների և գրությունների հիման վրա: 2020 թվականին միայն Արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 11 միջնորդություն։

Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունների 1/3-ի մերժել է, իսկ 2/3-ի դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել։ Ընդ որում, այդ որոշումների արդյունքում դադարեցվել են երկու դատավորի լիազորությունները։ Այդ գործերի բովանդակային վերլուծությունը, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման և քննության հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կարող եք կարդալ կազակերպության կայքում հրապարակված փաստաթղթում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Loading...