14:15   24-02-2021
2,65 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ գյուղոլորտի զարգացման համար. թիրախում կին ձեռներեցներն են
Թողնել մեկնաբանություն

2021 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց $2,65 մլն լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ 

Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվեն ԱՄՆ ՄԶԳ երկու ծրագրեր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։

ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում -Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1,15 մլն լրացուցիչ ֆինանսավորում`ընդհանուր բյուջեն հասցնելով $5,15 միլիոնի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը, թիրախավորելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց ստանձնել տնտեսական առաջնորդի դեր։

Այս ամենը կհամալրի RED-NEO-ի ընթացիկ գործունեությունը՝ ամրապնդելու այգեգործության և խաղողագործության արժեշղթան Հայաստանում։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած  մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց արտադրական կարողությունները արդիականացնելու համար: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO- ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների 2020 թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը: 

Loading...