14:50   24-02-2021
Image Description
Լավրովը կոչ է արել սոցցանցերը կարգավորող կանոններ մշակել
Թողնել մեկնաբանություն

Սոցցանցների հարթակի ոչ տրանսպարենտ քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Մտահոգություն է առաջացնում սոցցանցերի հարթակի ոչ տրանսպարենտ քաղաքականությունը: Այդ առնչությամբ առաջին պլան է մղվում ազգային եւ միջազգային մակարդակով սոցցանցերը կարգավորող կանոնների մշակումը»,-ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 46-րդ նստաշրջանում:

Նրա խոսքով՝ պետությունները, որոնք պատասխանատվություն են ստանձնել ինֆորմացիայի նկատմամբ բոլոր քաղաքացիների հասանելիությունն ապահովելու համար, պետք է գործնականում ապացուցեն դրանց կատարման ունակությունը, այլ ոչ թե «թաքնվեն մասնավոր բիզնեսի կորպորատիվ կանոնների հետեւում»: 

Loading...